«Շիրակը» Կապանում կամային հաղթանակ է տանում և շրջանցում մարզային թիմերին (աղյուսակ)

19:13 • 09.05.12

Այսօր Կապանում կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության 6-րդ տուրի հետաձգված խաղերից ևս մեկը։ Գավաթի խաղարկության պատճառով մեկական հետաձգված խաղեր ունեին գավաթի եզրափակիչի մասնակիցներ «Իմպուլսը» և «Շիրակը»։ «Իմպուլսը» երեկ սեփական հարկի տակ նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ուլիս»–ին, որը ընթացիկ առաջնությունում բավական վատ խաղ է ցուցադրում՝ 6 տուրից հետո 2 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

 

Եվ այսպես, այսօր նորընծա գավաթակիր «Շիրակը» հյուրընկալվել էր «Գանձասարին»։ Խաղի 23-րդ րոպեին տանտերերը, ի դեմս Յամադոու Կեյտայի գոլի, առաջ անցան հաշվի մեջ և մինչև 64-րդ րոպեն պահպանեցին այն։ 64–րդ րոպեին գյումրեցի փորձառու խաղացող Արարատ Հարությունյանը տուգանայինից կատարված դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ ահա 82-րդ րոպեին Լամին Լի Յորոյի գոլը կամային հաղթանակ պարգևեց գյումրեցիներին, ինչը թույլ տվեց նրանց 6 տուրերի արդյունքում շրջանցել մարզային թիմերին։


Ստորև ներկայացնում ենք մրցաշարային աղյուսակի ներկա դասավորությունը։