Ռուսական SuperJet-100 ինքնաթիռն անհետացել է Ինդոնեզիայի ռադարներից
Ինդոնեզիայի Օդային տարածության հսկման ծառայությունից հաղորդել են, որ մայրաքաղաք Ջակարտայում ցուցադրական թռիչք իրականացնող ռուսական SuperJet-100 ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրանից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինքնաթիռում գտնվում է 44 մարդ: Զանգերին ոչ ոք չի պատասխանում: Նշվում է, որ ինքնաթիռի հրամանատարը վայրէջքի թույլատվություն է խնդրել, ինչից հետո մեքենան անհետացել է:
Այս պահի դրությամբ ինքնաթիռի որոնողական աշխատանքներ են իրականացվում: Նշվում է նաև, որ վառելիքը շուտով կսպառվի:









