Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների վրա առաջին հարձակումն է իրականացվել (տեսանյութ)
Հարձակման է ենթարկվել Սիրիայում առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը, որի մոտ չորեքշաբթի պայթյուն է որոտացել:
Դերաա քաղաքում իրականացված պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել ՄԱԿ-ի դիտորդների շարասյան առաջապահ ուղեկցող ավտոմեքենան: Սիրիայի զինված ուժերի 8 զինծառայող ահաբեկչությունից վնասվածքներ է ստացել:
ՄԱԿ-ի ավտոշարասյունում է եղել Սիրիայում դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը, սակայն նա և իրեն ուղեկցող դիտորդներից ոչ ոք վնասվածքներ չի ստացել:
Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդները շարունակել են երկրի տարբեր մասեր կատարվող այցելությունները՝ իրականացնելով փխրուն հրադադարի մոնիթորինգը:
Սիրիայում դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ-մայոր Ռոբերտ Մուդը, մեկնաբանելով միջադեպը, հայտարարել է, որ կատարվածը ևս մեկ անգամ վկայում է սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ծրագրի չկատարման մասին:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը երեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ դիտորդների առաքելությունը Սիրիայում իրավիճակը կայունացնելու «հավանաբար վերջին հնարավորությունն է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անցկացված ճեպազրույցի ընթացքում նա ասել է, թե իրեն շատ է մտահոգում Սիրիայում քաղաքացիական պատերազմի ծավալման հնարավորությունը:









