Թուրքիայում 85-ամյա պապիկը զորակոչվել է բանակ

17:44 • 09.05.12

Թուրքիայում 85-ամյա պապիկն ինքնակամ զորակոչվել է բանակ: Նա պնդել է, որ իր խիղճը հանգիստ լինել չի կարող, քանի դեռ իր քաղաքացիական պարտքը չի կատարել:
 

85-ամյա Մումին Օզերը երիտասարդությունն անցկացրել է Բուլղարիայում և հիմա ափսոսում է, որ ծառայելու հնարավորություն չի ունեցել թուրքական բանակում: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, նրա դիմումն ընդունվել է և նա մի քանի օրով կզորակոչվի բանակ:
 

«Կյանքում երեք երջանիկ օր եմ ունեցել: Առաջինն այն օրն է, երբ Բուլղարիայից վերադարձա, երկրորդ այն օրը` երբ թոռնիկիս տեսա հրամանատարի հագուստով, իսկ երրորդն այն օրն է, երբ ինձ զորակոչեցին բանակ»,- ասել է նա:
 

Նա կծառայի մի քանի օր` հաշմանդամ քաղաքացիների համար նախատեսված զորամասում: