87-ամյա վետերանը պատմում է, թե ինչպես 19 տարեկանում մտավ Բեռլին
Ութսունյոթամյա Կնյազ Ղազարյանը Հայրենական մեծ պատերազմ է մեկնել 1944 թ-ին, կռվել՝ ուկրաինական առաջին ֆրոնտի 28-րդ բանակի կազմում և յուրաքանչյուր տարի այսօր նույնպես այս օրը մեդալներով Հաղթանակի զբոսայգում էր:
«Տասնութ տարեկանում զորակոչվել եմ բանակ: 1944 թ-ի մարտ ամսից մասնակցել եմ պատերազմին և մասնակցել անձամբ Բեռլինի ճակատամարտին»,- Tert.am-ի հետ զրույցում անցած ուղին հիշեց վետերանը:
Կնյազ Ղազարյանը չի հասցրել Բեռլինում քոչարի պարել, քանի որ բոլոր կողմերից ֆրոնտները խտացել էին և անհնար էր մտնել քաղաք, ուստի իրենք հաղթանակը տոնել են քաղաքի մատույցներում:
«Քոչարի չեմ պարեմ, մեզ մատույցներից ետ ուղարկեցին, քանի որ Բեռլինի մոտ բոլորը խտանում էին, մենք տեղափոխվեցինք Չեխոսլովակիայի ճակատամարտին մասնակցելու՝ Պրահայի գրավման ճակատամարտին»,- ասաց նա:
Մայիս 9-ը վետերանի կյանքում մնաց որպես կյանքի ամենից երջանիկ օրերից մեկը: «Կյանքիս ամենամեծ զգացողությունն այն էր, որ պատերազմը վերջացավ ու լուր եկավ, որ ամսի 8-ին պատերազմը վերջանում է, բայց 8-ին չվերջացավ: Ամսի 9-ին հաղթանակի նոր հայտարարություն եղավ: Մենք լուրը ստացանք ժամը 12-ի մոտերքը, թնդանոթները բոլորը կրակեցին, մի պատերազմ էլ էդտեղ էր»,- ժպիտով հիշում է վետերանը և ավելացնում, որ ինքն էլ երկու անգամ օդ կրակեց։
«Մի պատրոնը՝ հանուն ռուս զինվորի, մեկն էլ՝ հանուն հայ զինվորի»,- պատմում է նա։









