Հանրապետությունում տեղի է ունեցել հինգ ավտովթար. կա 9 տուժած
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ և այսօր 5 ավտովթար է տեղի ունեցել։
Մայիսի 9-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՈւԱԶ-469 Բ» մակնիշի ավտոմեքենան գլորվել ձախակողմյան ձորակը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Չարենցավան-Արզական ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21010»-ի վարորդը և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 6-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Նոր Գեղի-Արգել ճանապարհի 3-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն Վենտո»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 10-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում «Լանդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Լանդ Ռովեր»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր վթարների դեպքերով Ոստիկանությունում կատարվում է քննություն:









