Ավստրիացի կայսեր ներքնազգեստն աճուրդում վաճառվել է 6.000 եվրոյով
Ավստրո-Հունգարիայի Ֆրանց Յոզեֆ I կայսեր ներքնազգեստը Dorotheum տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 6.250 եվրոյով, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: Վաճառվել է նաև նաև նրա կնոջ` Եկատերինա կայսրուհու ներքնազգեստը, որը նա երբեք չի կրել: Այն 3.250 եվրոյով գնել է մի հավաքորդ, որի անունը չի հաղորդվում:
Dorotheum-ն աճուրդներ է կազմակերպում տարին մեկ անգամ` վաճառքի հանելով թագավորական ընտանիքներին պատկանող իրեր:
Ֆրանց Յոզեֆը եղել է Ավստրո-Հունգարիայի առաջին կայսրը: Նա կառավարել է 68 տարի, մահացել 1916թ.-ին, 86 տարեկան հասակում:









