Խանդոտ ադրբեջանցի սերժանտը սպանել է կնոջը
Նախիջևանում ադրբեջանցի սերժանտը սպանել է իր կնոջը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական բանակի սերժանտ Բայրամով Նիզամ Խիդայատ օղլուն մի քանի դանակի հարվածներ է հասցրել իր կնոջը: Ստացած վերքերից կինը մահացել է:
Ն. Բայրամովը ձերբակալված է: Քննիչներին նա հայտնել է, որ սպանությունն իրականացրել է խանդի հողի վրա:
Քրեական գործ է հարուցված, հետաքննություն է իրականացվում:









