ԱԺ ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի կարապի երգը չէր. Արշակ Բանուչյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը չի կիսում այն տեսակետը, թե մայիս 6-ին կայացած ԱԺ ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի կարապի երգն էր:
«Ամեն մեկն իր ցանկալին կարող է այսպես արտահայտել՝ իրականության տեղ. ես չեմ կարծում, կարապի երգ չկա»,– Արշակ Բանուչյանն ասաց այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
«Մարդը, եթե իր մեջ նպատակ ունի և կամք՝ ուժերի հնարավոր սահմաններում պետք է պայքարի և ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի մասին ասաց նաև հանրահավաքում, անելու է ամեն ինչ, ինչքան իր ուժերը կբավակարարեն»,- ասաց Բանուչյանը։
Արշակ Բանուչյանը նաև ասաց, որ ճանաչելով առաջին նախագահին, վստահ է, որ այդպես էլ կլինի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի այդ կամքը:









