Բիթլերի նմանակների մասնակցությամբ նոր մյուզիքլ կբեմադրվի

11:30 • 10.05.12

Լոնդոնի West End թատրոնի նախաձեռնությամբ մինչ սեպտեմբեր պետք է ստեղծվի աշխարհահռչակ Բիթլզ խմբի «կրկնօրինակը» մյուզիքլ բեմադրելու նպատակով, գրում է «Ալ Արաբիա»-ն:

 

Ծրագրի կազմակերպիչներն արդեն հարյուրից ավելի հայտ են ստացել, սակայն նշում են, որ խմբի կազմում ընդգրկվելու համար արտաքին նմանությունը բավարար չէ. մասնակիցները նաև պետք է համապատասխան երաժշտական տվյալներ ունենան:

 

Նորաստեղծ խմբի անդամների վերջնական ցուցակը կհապարակվի հունիսին: Նրանց «քասթինգն» անցկացվել է բիթլերի հայրենի քաղաք Լիվերպուլում: Նախաձեռնությունն իրականացվում է Բիթլզի առաջին Love Me Do սինգլի թողարկան 50-ամյակին ընդառաջ: Մյուզիքլը, որի ընթացքում կհնչի լեգենդար խմբի մոտ 20 հիթ,կսկսվի սեպտեմբերի 14-ին և կտևի մինչ հունվարի 19-ը: