Բրեդ Փիթը դարձել է Chanel № 5-ի դեմքը
Chanel նորաձևության տունը հայտարարել է, որ Բրեդ Փիթը դարձել է Chanel № 5 օծանելիքի նոր դեմքը: Այս մասին հայտնում է ABCnews-ը՝ նշելով որ նա առաջին տղամարդն է, ով դարձել է ֆրանսիական ամենավաճառվող օծանելիքի դեմքը:
Chanel նորաձևության տան դեմքերն են եղել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը, Լորեն Հաթթոնը և Օդրի Տոտուն: Վերջինս նույնիսկ նկարահանվել է Կոկո Շանելին նվիրված՝ «Կոկոն Շանելից առաջ» ֆիլմում:
Հիշեցնենք, որ ըստ People ամսագրի Բրեդ Փիթը համարվում է աշխարհի ամենասեքսուալ տղամարդը:









