Պետերբուրգում գողացել են Բուրատինոյի ոսկե բանալին

17:33 • 10.05.12

ՌԴ Սանկտ Պետերբուրգի Վասիլեոստրովսկի թաղամասի Երիտասարդության տանից գողացել են շատերի կողմից սիրված «Բուրատինոյի արկածները» ֆիլմի հերոսի ոսկե բանալին, տեղեկացնում է topnews.ru կայքը:

 

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ի երեկոյան, երբ Երիտասարդության տանը ցուցադրվել է Լեոնիդ Նեչաևի վերոնշյալ ֆիլմը:

 

Ավելի ուշ ոստիկանության բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ֆիլմի ցուցադրման ժամանակ անհետացել է Բուրատինոյի 50սմ-ոց լատունե բանալին:

 

Երիտասարդության տան աշխատակիցները հրաժարվել են այս մասին որևէ հայատարարություն անել: Տնօրենի խոսքերով` նա այդ մասին իմացել է մամուլից: