Հս. Կորեայում կանիբալիզմի համար իրականացվում են հրապարակային մահապատիժներ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրապարակավ մահապատժի են ենթարկել առնվազն երեք մարդու՝ կանիբալիզմի (մարդակերություն) համար, - հայտնում է «Բի-Բի-Սի»-ին՝ վկայակոչելով Հարավային Կորեայի փորձագետներին:
Այս մասին նշված է ազգային միասնության Կորեայի ինստիտուտի զեկույցում:
Ինչպես նշում է «Բի-Բի-Սի»-ն, 2009թ Հեսան քաղաքում տղամարդը սպանել և կերել էր փոքր աղջկան, ինչի համար հրապարակավ մահապատժի էր ենթարկվել: Նա զբաղվում էր մարդակերությամբ պարենային դեֆիցիտի պատճառով, որը առաջացել էր Հս. Կորեայի անհաջող դրամական հեղափոխության արդյունքում:
2006 թվականին ևս 2 մարդ՝ հայր և որդի մահապատժի էին ենթարկվել նույն մեղադրանքով:
Զեկույցում նաև նշվում է, որ 1990–ական թվականներին սննդի մեջ մարդկային մսի օգտագործումը և վաճառքը բավականին սովորական երևույթ էր, ինչի արդյունքում մահացել էր 2 մլն մարդ:









