Ահաբեկչություն Չինաստանում. 3 զոհ, 14 վիրավոր

16:15 • 10.05.12

Չինաստանում մի կին, ում տունը կառավարությունը ցանկացել է քանդել, պայթեցրել է իրեն:

 

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի Յունան մարզում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել 14 հոգի: Մահապարտ կինը նույնպես մահացել է:
 

Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանանոցներ:.
 

BBC-ն տեղեկացնում է, որ Չինաստանի իշխանությունները հաճախ քանդում, կամ յուրացնում են բնակչության տարածքները, դրա փոխարեն հաճախ փոխհատուցում չտալով: Եվ կնոջ արարքը դրանով է պայմանավորված եղել հենց այդ հանգամանքով: