Պայթյուններ Դամասկոսում.կան տասնյակ զոհեր և վիրավորներ

13:53 • 10.05.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հուժկու պայթյուններ են որոտացել: Ինչպես տեղեկացնում է «Al arabiya-ն, զոհվել է 40, վիրավորվել 170 մարդ: Պայթյունի հզորությունն այնքան ուժգին է եղել, որ զգացվել է գրեթե ողջ քաղաքում:
 

Իշխանությունն ու ընդդիմությունը պայթյունը կազմակերպելու համար միմյանց է մեղադրում: Սիրիայի պետական հեռուստաընկերությունն արդեն  պայթյունը «ահաբեկչական ակտ» է որակել: Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան այն ժամին:

 

Հիշեցնենք, որ Դամասկոսում պայթյուն էր տեղի ունեցել նաև մայիսի 6-ին: Պայթյուններ էին տեղի ունեցել նաև ապրիլի 27-ին Զեյն ալ Աբիդին մզկիթի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից զոհվել էր 11 մարդ, վիրավորվել տասնյակ մարդիկ:
 

«Ալ Նուսրայի ճակատ» իսլամիստական խմբավորումը ստանձնել էր Համայում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:

 

Հիշեցնենք, որ երեկ Սիրիայում հերթական պայթյունն էր որոտացել Սիրիայում առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան մոտ:

 

Դարաա քաղաքում իրականացված պայթյունի պատճառով վնասվածքներ է ստացել ՄԱԿ-ի դիտորդների շարասյան առաջապահ ուղեկցող ավտոմեքենան: Սիրիայի զինված ուժերի 8 զինծառայող ահաբեկչությունից վնասվածքներ է ստացել: