Չի բացառվում, որ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանն էլ վայր դնեն մանդատները

14:05 • 10.05.12

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր մանդատը վայր դնել-չդնելու հարցին կանդրադառնա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:


Այս մասին Tert.am-ին ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ ի պատասխան այն հարցի, թե լուրեր են շրջանառվում, որ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ և երկրորդ համարները ևս հրաժարվելու են մանդատներից:


Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը մի քանի օր առաջ՝ նախքան ընտրությունները, Tert.am-ին հայտնել էր, որ խորհրդարան անցնելուց հետո կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր կդնի իր մանդատը:


Ինքը՝ Արամ Սարգսյանը հեռախոսազանգերի չի պատասխանում, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նա՝ այսօր կամ վաղը, այդ մասին հանդես կգա հայտարարությամբ և մամուլի ասուլիսով: