Եգիպտոսում նախագահական ընտրությունները դադարեցվել են
Եգիպտոսի վարչական դատարանն մայիսի 23-24-ին նախատեսված նախագահական ընտրությունները դադարեցնելու մասին որոշում է ընդունել` այսպիսով չեղյալ հայտարարելով Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումը, հայտնում է «Ալ Ահրամ» թերթի լրատվական ծառայությունը:
Բացի այդ, դատարանը վճռել է նաև Սահմանադրական դատարանին փոխանցել խորհրդարանի կողմից վերջերս ընդունված քաղաքական իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը երկրում հայտնի է որպես նախկին ռեժիմի խոշոր դերակատարների «քաղաքական մեկուսացման մասին օրենք»: Օրենքում արված փոփոխություններով` նախկին ռեժմի գործիչներին արգելվել է առաջադրվել նախագահի պաշտոնում:
Այսօր ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չնայած իր գործունեության ժամանակավոր դադարեցմանը, հայտարարել է, որ երկրի ղեկավարի ընտրությունները, անկախ ամեն ինչից, կկայանան նախատեսված ժամկետում:
Նախօրեին, մինչ շաբաթ օրն իր գործունեությունը դադարեցրել է նաև նախագահական ընտրությունների անցկացման հարցով Գերագույն հանձնաժողովը: Դա արվել էր այն բանից հետո, երբ երկուշաբթի խորհրդարանը սկսեց քննարկել քաղաքական իրավունքների մասին օրենքում փոփոխությունների հարցը:









