Իտալական ընդդիմությունն առաջարկում է Հռոմին դուրս գալ եվրագոտուց
Իտալիայի պետական պարտքը շարունակում է աճել, այդ իսկ պատճառով պաշտոնական Հռոմը պետք է քննարկի եվրագոտուց դուրս գալու հարցը, կարծում է իտալացի ըննդիմադիր քաղաքական գործիչ, «Հինգ աստղ» շարժման առաջնորդ Բեպե Գրիլոն, հայտնում է Bloomberg-ը:
«Եկեք ճշմարտության աչքերին նայենք: Պետպարտքն աճում է, ծախսերը հսկողության տակ առնել չի հաջողվում, ընկերությունները փակվում են, աշխատավարձերը նվազում, մենք նույնիսկ հնարավորություն չունենք վերակազմավորել պարտքը»,- ասել է նա:
Կառավարությունը, թեև իրագործում է պետծախսերը 20 մլրդ եվրոյով կրճատելու ծրագիր, սակայն կանխատեսել է, որ ընթացիկ տարում 1.9 տրլն եվրո պետպարտքը կավելանա 5.3%-ով:
«Եվրոն կարծես մեր վզին փաթաթված պարան լինի, որը գնալով ավելի է խեղդում մեզ»,- ասել է Գրիլոն:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ եվրագոտուց դուրս գալը «Հինգ աստղ» շարժման պաշտոնական դիրքորոշումը չէ: Այն դեռ պետք է մշակի տվյալ խնդրի իր ընդհանուր մոտեցումը:









