Ամասիա գյուղում 47-ամյա տղամարդն ընկել է ձորը

14:15 • 10.05.12

  Մայիսի 8-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում մարդ է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Ամասիա գյուղում` Ախուրյան գետի ձորն է ընկել ու տարբեր կոտրվածքներ ստացել նույն գյուղի բնակիչ` 47-ամյա Արթուր Գրիգորյանը:

 

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ա. Գրիգորյանին, որը տեղափոխվել է Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է: