Արցախյան մշակույթի ներկայացում Շուշիում

12:27 • 10.05.12

Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն է կազմակերպվել:


Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տոնախմբությունն ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Առանձին տաղավարներում ներկայացված է եղել արցախյան մշակույթը:


Առանձին տաղավար ուներ նաև «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնը, որտեղ ներկայացվել էին «Նարեկացի» արվեստի Միության Շուշիի կենտրոնի սաների աշխատանքները:


Իրենց աշխատանքներն էին ներկայացրել կենտրոնի գեղանկարչության, մանրանկարչության, արտթերապիայի, ասեղնագործության, փայտագործության ու լուսանկարչության խմբակների սաները:


Միջոցառման ընթացքում հորդ անձրև է տեղացել, ինչը, սակայն, չի փչացրել հարյուրավոր մարդկանց տոնական տրամադրությունը, և միջոցառումն ընթացել է իր բնականոն հունով: