Լուսանկարների, սպառազինության ցուցահանդես և տոնական համերգ Արցախում (լուսանկարներ)

13:51 • 10.05.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին, հանրապետության մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական ուղին ու առօրյան պատկերող լուսանկարների և սպառազինության ցուցահանդես:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, այնուհետև, Հայաստանի ու Արցախի նախագահները ներկա են գտնվել Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված տոնական համերգին:

Միջոցառումներին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: