«Ֆերարի»-ի ղեկավարները ներողություն են խնդրել չինացիներից պատմական հուշակոթողը վնասելու համար (տեսանյութ)

15:47 • 10.05.12

Աշխարհահռչակ իտալական «Ֆերարի» ընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել Չինաստանի նախկին մայրաքաղաք Մինգի իշխանություններից, այն բանից հետո, երբ ընկերության գովազդային հոլովակի նկարահանումների ժամանակ մեքենան անվահետք է թողել 600 տարվա հնության ամրոցի սալահատակին, տեղեկացնում է CNN-ը:

 

Տեղի իշանությունները արգելել են շարունակել գովազդային հոլովակի նկարահանումները, նշելով որ մեքենայի թողած անվահետքն անհնար կլինի մաքրել:

 

Իտալական ընկերության տնօրինությունից նշել են, որ դրա հիմնական մեղավորն այն ընկերությունն է, որն առաջարկել է նկարահանումներն իրականացնել պատմական վայրում: