10.000 դոլար հայ–թուրքական թեմայով ամենալավ կինոնախագծի համար

12:25 • 10.05.12

Հայ–թուրքական կինո պլատֆորմը մրցույթ է հայտարարում հայ–թուրքական թեմայով։


Մրցույթին կարող են ներկայացվող կարճամետրաժ և վավերագրական կինոնախագծեր:
Ընտրող հանձնաժողովը կընտրի 10 կինոնախագծի հեղինակի՝ մասնակցելու հանդիպմանը և ելույթ ունենալու միջազգային ժյուրիի ներկայությամբ:


Հաղթող մասնակիցը կստանա «Եվրասիա» համագործակցության կողմից տրամադրված 10.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Մանրամասն տեղեկությունների համար հարկավոր է այցելել հետևյալ կայքը, իսկ առցանց դիմումի հարցաթերթիկը կարելի է լրացնել այստեղ։