Ինդոնեզիան դադարեցրել է SSJ-100 օդանավերի գնումը

21:55 • 10.05.12

Ինդոնեզիան դադարեցրել է ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավերի գնումը` մինչ երկրում աղետի ենթարկված օդանավի պատճառների հետաքննության ավարտը, այսօր հայտնել է ինդոնեզական միջնորդ ընկերության ներկայացուցիչը:


Չորեքշաբթի Ջակարտայում ցուցադրական թռիչք իրականացնող Superjet-100-ը կորել էր ռադարների էկրանից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն բախվել է Սալաք լեռան լանջին: Այսօր առավոտյան որոնողական խումբը հայտնաբերել է օդանավի բեկորները:

 

Օդանավում եղել է 48 մարդ, մեծամասնությունը` ինդոնեզացիներ: Նրանցից ոչ ոք չի փրկվել: