Ինդոնեզիայում հայտնաբերել են ռուսական ինքնաթիռի բեկորները

10:47 • 10.05.12

Ինդոնեզիայում հայտնաբերվել է մեկ օր առաջ կորած ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռի բեկորները: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

 

Փրկարարներն օդանավի բեկորները հայտնաբերել են Ճավա կղզու արևմուտքում՝ Սալակ լեռան լանջին՝ 1650 մ բարձրության վրա: Հենց այդ շրջանում էր ինքնաթիռը անհետացել ռադարներից:

 

Ինչպես փոխանցում է Ինդոնեզիայի հեռուսատաընկերություններից մեկը, ինքնաթիռը մխրճվել է սարի լանջին:

 

Փրկարարական ծառայության աշխատակիցներից մեկը լրագրողներին հայտնել է, որ դեռևս չկա ոչ մի վկայում այն մասին, որ որևէ մեկը ողջ է մնացել:

 

Օդանավում եղել է 48 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 8 քաղաքացի, երկու իտալացի, մեկ ֆրանսիացի և մեկ ամերիկացի: Մյուսները Ինդոնեզիայի քաղաքացիներ էին:

 

Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս անհայտ են: