Ինքնասպանություն Երևանում. Դավիթաշենի կամրջից տղամարդն իրեն ցած է նետել (լուսանկարներ, տեսանյութ)

15:49 • 10.05.12

Այսօր` մայիսի 10-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15-ի սահմաններում Դավիթաշենի կամուրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։
 

Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հրաչ Բաբայանի գլխավորությամբ։


Տեղում է նաև 1-03 շտապօգնության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։


Դեպքի վայր է կանչվել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը։ Այս պահին Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար ինքնասպանություն գործած անձի տվյալները։

 


Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ինքնասպան եղած տղամարդը Երևանի Սունդուկյան փողոցի բնակիչ 57-ամյա անհատ ձեռներեց Ս. Գասպարյանն էր։ Երեկ էլ եղել է նրա ծնունդը։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի