Օսլոյում շաուրմայի համար զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

18:48 • 10.05.12

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` Bislett Kebab House արագ սննդի պատրաստման ցանցի նորաբաց կետի մոտ, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է նորվեգական Dagbladet-ը:


«Շաուրմայանոցի» տնօրինությունը խոստացել է առաջին այցելուին անվճար շաուրմա տալ, որն ընդհանրապես արժե 47 կրոն և բարձր (մոտ 8 դոլար) և ըմպելիք: Դրանից հետո, մուտքի մոտ հավաքվել է մոտ 1000 մարդ: Նրանք սկսել են բղավել ու կռվել հերթի համար:



Արագ սննդի պատրաստման կետի աշխատակիցները, սակայն, չկարողանալով հարթել իրավիճակը` կրկին փակվել է: