«Կենտրոն» հեռուստաընկերությունը վարչական պատասխանատվության կենթարկվի
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ս. թ. մայիսի 11-ին, այսինքն վաղը, ժամը 12.00-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Իսահակյան 28 հասցեում) տեղի կունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությանը («Կենտրոն» հեռուստաընկերություն) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը:
Նշենք, որ նշված դրույթի համաձայն՝ Ընտրությունների և հանրաքվեների մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:









