Թուրք աշակերտուհին սպանել է ազգությամբ ադրբեջանցի մոր ու դստեր

16:17 • 10.05.12

Թուրքիայում ադրբեջանցի մայր ու դուստր են սպանվել: Doğan գործակալության համաձայն` 17-ամյա աշակերտուհի Տ.Դ.-ն այցելել է իր հարևանուհի Ռեյհան Հուսեյնզադեին: Անհայտ պատճառներով նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ աշակերտուհին հանել է իր մոտ եղած դանակը և հարվածներ հասցրել նրան:


Ռեյհանի մայրը, տեսնելով կատարվածը, օգնության է կանչել հարևաններին, սակայն մարդասպանը դանակի հարվածներ է հասցրել նաև կնոջն ու փախուստի դիմել:

 

Հարևանները ոստիկանություն ու շտապ օգնություն են կանչել: Վիրավոր մայրն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: