Փաստաբանները արտոնագիր ստանալու համար քննություններ կհանձնեն

17:44 • 10.05.12

Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ մտած ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Փաստաբանների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում մի շարք անձինք, որոնք դատարաններում պաշտպանում էին քաղաքացու իրավունքները, դե ֆակտո փաստաբանական գործունեություն էին իրականացնում, մայիսի 19- 21-ը նրանք կհանձնեն փաստաբանի արտոնագրի քննություններ, այս մասին Tert.am -ին հայտնեց մաթեմատիկոս Հակոբ Ճարոյանը, ով նույնպես պատրաստվում է քննությունների:


Հիշեցնենք, որ մինչ այս փոփոխությունները, յուրաքանչյուր անձ, ով դատարանում կարող էր պաշտպանել իր կամ մեկ այլ անձի շահերը, կարող էր դատարանում իրականացնել փաստաբանական գործունեություն, սակայն վերոնշյալ օրենքներում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, արգելվեց նման գործունեությունը՝ առանց փաստաբանի արտոնագրի:


Նշենք, որ փաստաբանական արտոնագրի ստացման քննությունները գրավոր և բանավոր են և հարցերի շտեմարանը բաղկացած է 2000 հարցից, որոնցից 100-ը ներկայացված պետք է լինեն մեկ քննաթերթիկում: Դրանք ներառում են իրավաբանությանը վերաբերող հարցեր՝ Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերից և Սահմանադրությունից: