Գրաֆենը ստեղծած Նովոսելովը ասպետ է դարձել
Անգլիայում աշխատող ծագումով ռուս ֆիզիկոս Կոնստանտին Նովոսելովն այսօր բրիտանական կայսրության Ասպետի կոչում է շնորհվել:
Նա 2010թ. իր գործընկեր Անդրեյ Գեյմի հետ Նոբելյան մրցանակի էր արժանացել նոր նյութի` գրաֆենի հայտնագործության համար:
Ասպետական ձեռնադրման արարողությունը տեղի է ունեցել Բուքենգեմյան պալատում և առաջնորդվել է Եղիզաբեթ թագուհու դստեր` արքայադուստր Աննայի կողմից:









