17-ամյա պատանին խեղդվել է լճում

12:26 • 10.05.12

Մայիսի 9-ին, ժամը 18.23-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանում` Վարդաշենի թիվ 9 փողոցի մոտակա լճակում ջրահեղձվել է երեխա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած ամփոփագրից։

 

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերն ու ջրասուզակային խմբի հրամանատարը:

 

«Գիկար» ՍՊԸ-ի տարածքում գտնվող լճակից դուրս է բերվել Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան, 1995 թ. ծնված Մարտուն Գաբրիելյանի դին: