Գրիգոր Լուսավորչի պատվին Մերձդնեստրում եկեղեցի կկառուցվի

22:26 • 10.05.12

Մերձդնեստրի Գրիգորիոպոլ քաղաքի կենտրոնում Գրիգոր Լուսավորչի պատվին եկեղեցի կկառուցվի, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականի տեղեկատվական կենտրոնը` հղում կատարելով «Նովի Ռեգիոն - Պրիդնեստրովիե» գործակալությանը:


Գրիգոր Լուսավորիչը, 1792թ. հայ վերաբնակների կողմից կառուցված Գրիգորիոպոլ քաղաքի երկնային հովանավորն է:


Նշվում է, որ քաղաքի հայկական գերեզմանատունը Մերձդնեստրի տարածքում միակն է, որտեղ ավելի քան 200 հին գերեզմանաքարեր են պահպանվել: