Պարսիկ նկարչին ծաղրանկարի համար դատապարտել են մտրակի 25 հարվածի

18:32 • 10.05.12

Իրանցի նկարիչ Մահմուդ Շոկրայեն խորհրդարանի անդամի ծաղրանկարը պատկերելու համար դատապարտվել է մտրակի 25 հարվածի, տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:

 

Ծաղրանկարում պատկերված Ահմադ Լուֆտի Աշտիանին ֆուտբոլային մարզահագուստով է: Այս կերպ հեղինակն ակնարկել է, որ իրանցի քաղաքական գործիչները չափից շատ են միջամտում մարզական խնդիրներին: