Արարատի ոստիկանապետը ծեծի չի ենթարկվել. Ոստիկանություն

17:56 • 10.05.12

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել մամուլում տպագրված այն հրապարակումների առիթով, համաձայն որոնց, իբրև ծեծի է ենթարկվել Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը:


Ոստիկանության լրատվական ծառայությունը տարածված պարզաբանման մեջ գրված է .«Ոստիկանությունն արդեն իսկ հերքել ու կրկին հերքում է այդ լուրերը և հիշեցնում, որ նման միջադեպի գոյության դեպքում առաջինը կիրազեկեր հանրությանը, և ոչ միայն այն պատճառով, որ որդեգրել և իրականացնում է բաց ու թափանցիկ աշխատելու քաղաքականություն, այլև հիմնարար է համարում ոստիկանի հանդեպ ցանկացած ոտնձգություն` զազրախոսությունից մինչև մարմնական վնասվածք, արձանագրելու, հայտնաբերելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու սկզբունքը:


Միայն օրենքով պաշտպանված ոստիկանն է ի զորու պաշտպանել քաղաքացու օրինական իրավունքները»,-ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ: