Պուտինը չի մասնակցի «Մեծ ութնյակի» հավաքին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Վաշինգտոնում մայիսի 18-19-ը կայանալիք «Մեծ ությակի» գագաթնաժողովին։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, նրա փոխարեն հյուսիսում գտնվող Դևիդ Քեմփում կայանալիք հավաքին կմասնակցի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Պուտինն այդ մասին անձամբ է տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային`հեռախոսազրույցի ընթացքում: Իր որոշումը Պուտինն պատճառաբանել է այն հանգամանքով, որ զբաղված է լինելու նոր կառավարություն ձևավորելու հարցերով:









