Ումարովը սերտ կապերի մեջ է Վրաստանի հատուկ ծառայությունների հետ, հայտնում է ՌԴ ԱՀՀ
Միջազգային ահաբեկչական «Իմարատ Կավկազ» կազմակերպության ղեկավար Դոկու Ումարովը սերտ կապերի մեջ է Վրաստանի հատուկ ծառայությունների հետ, «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ, ասվում է ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի (ՀԱՀ) հայտարարության մեջ:
Այսօր ՌԴ ՀԱՀ-ն հաղորդել էր, որ հաջողվել է կանխել մի շարք ահաբեկչական հարձակումներ, որոնք պետք է իրականացվեին 2014թ.-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:
Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից Աբխազիայում հայտնաբերվել էին զինամթերքի թաքստոցներ, որոնցում թաքցված էին «երկիր – երկինք» տիպի տեղափոխվող զենիթահրթիռային համալիրներ, նռնակներ, հրազեն և պայթուցիկ նյութեր:









