Բուխարեստում մի քանի տրամվայ միմյանց են բախվել

14:04 • 10.05.12

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մի քանի տրամվայ իրար են բախվել, վթարի հետևանքով 52 մարդ վնասվածք է ստացել, տեղեկացնում է «Ասոշեյթիդ Փրես»-ը:

 

Փրկարար ծառայության աշխատակիցների հաղորդմամբ` բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

 

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևմտյան մասում, երբ տրամվայներից մեկը ճիշտ ժամանակին չարգելակելու հետևանքով բախվել է մյուսին, դրան հաջորդել է ևս մեկը:

 

Ոստիկանները հաղորդել են, որ վթարի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն, իսկ պատահարից անհնար է եղել խուսափելր, քանի որ տրամվայները ընթանում էին իրար շատ մոտ հեռավորությամբ: