Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը
Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը. Տեղեկացնում է "Новости-Азербайджан գործակալությունը:
«Ադրբեջանցիների կոնգրեսի» ղեկավար Իգբալ Մահմուդովը սպանվել է Մակեևկա քաղաքի մոտակայքում:
Ըստ տարածված տեղեկությունների` անհայտ անձը մոտոցիկլետով հետապնդել է Մահմուդովի մեքենային, ապա կրակել ատրճանակով:
«Ադրբեջանցիների կոնգրեսը» հաստատել է ղեկավարի մահվան մասին լուրերը: Նշվում է, որ 35-ամյա Մահմուդովը սպանվել է Մեծ հայրենական պատերազմի վետերաններին այցելելու ճանապարհին:









