Սաուդյան Արաբիայում առաջին ստորջրյա մզկիթն է կառուցվել
Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան ափերին ծովի հատակին կառուցվել է աշխարհում առաջին ստորջրյա մզկիթը, գրում է«Ալ Արաբիա»-ն:
Մզկիթը կառուցվել է մի խումբ ջրասույզների կողմից, ովքեր դրա ստեղծման համար օգտագործել են ավազով լցված պլաստմասե խողովակներ:
«Այս հետաքրքիր գաղափարը մեզ առաջարկել է մեր ընկերներից մեկը, իսկ մենք որոշեցինք այն իրականացնել: Մզկիթի կառուցումն ավարտելուց հետո մենք անմիջապես առաջին աղոթքն արեցինք այդտեղ»,- նշել է ջրասույզներից մեկը:
Վերջերս Միջին Արևելքում ստորջրյա շինությունների կառուցման միտում է նկատվում: Ավելի վաղ Դուբայի խոշոր նավաշինարարական ընկերություններից մեկը հայտարարել էր, որ առաջիկայում պատրաստվում է ստորջրյա շքեղ հյուրանոց կառուցել Դուբայում:









