Մահացել է Վիդալ Սասունը

16:57 • 10.05.12

Լոս Անջելեսում, 84 տարեկան հասակում մահացել է հանրահայտ բրիտանացի վարսահարդար, ոճաբան ու գործարար Վիդալ Սասունը, հայտնում է Reuters-ը:

   

«Մկրատների օգնությամբ աշխարհը փոխած վարպետ». հենց այսպես են նրան կոչել: Ոճաբանի հեղինակությունն այնքան մեծ էր, որ նրան համեմատում էին ռոք աստղերի հետ: Հենց նա է վերջ դրել նախորդ դարում նորաձև փարթամ մազերի ժամանակաշրջանին` նորաձև դարձնելով «կառե» սանրվածքը, որն այդքան էլ ժամանակ չի խլում կանանցից, սակայն նրանց դարձնում է առավել հմայիչ:

 

Սասունը ծնվել է 1928թ.-ին, Լոնդոնում, հրեաների ընտանիքում: Իր ապագա մասնագիտությունն ընտրել է ազգությամբ ուկրաինուհի մոր խորհրդով, չնայած նա երազել է դառնալ ֆուտբոլիստ: 1960-ականներին` հայտնիության գագաթնակետին, նա ստեղծում է վարսահարդարման սրահների իր ցանցը նախ Բրիտանիայում, ապա` ԱՄՆ-ում: