Սյունիքի մարզում «Սուբարու»–ն շրջվել է, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

20:30 • 10.05.12

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Երևանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ 38-ամյա Ալեքսանդր Ավետիսյանը, վարելով «Սուբարո» մակնիշի 30 ՏՍ 491համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 180 կմ հատվածում Ծղուկ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։
 

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Երևանի Հարավ–արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 41-ամյա Արթուր Վարդանյանը և Խուդյակով 70 տան բնակիչ 38-ամյա Արմեն Գիգոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։


Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայության տեսուչներ Ռուդիկ Խանզրդյանը և Սերգեյ Մարտիրոսյանը։


Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները։ Փաստի առթիվ Ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սիսիանի բաժնի տուգանային հրապարակ

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի