Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Փարիզում անց է կացվում մի շարք միջոցառումներ` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունը, միջոցառումները մեկնարկել են շուրջ երկու ժամ տևած փարիզյան «Այբ ՖՄ» ռադիոկայանի ֆրանսալեզու հաղորդումից հետո։
Հաղորդման ընթացքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Վահագն Աթաբեկյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը նշել են Շուշիի ազատագրման ինչպես խորհրդանշական, այնպես էլ ռազմավարական նշանակությունը ողջ հայության համար՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:
Հաղորդման մասնակիցները պատասխանել են ուղիղ եթերում ռադիոունկնդիրներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
Շուշիի ազատագրման 20-ամյակի առիթով մի շարք միջոցառումներ են նախատեսված ինչպես Փարիզում, այնպես էլ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Բիարիցում, Վալանսում, Ալֆորվիլում, Դեսինում, Մարսելում և այլուր:









