Բելգիայում քիմիական նյութեր տեղափոխող գնացք է շրջվել (տեսանյութ)

22:32 • 11.05.12

Բելգիայի Նամյուր երկրամասի Գոդին կայարանի մոտակայքում, գծերից դուրս է եկել բեռնատար գնացքը, որը քիմիական նյութեր էր տեղափոխում:


Արդյունքում թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել: Ներկայում հրշեջները շրջափակել են աղետի վայրի տարածքը և փորձում են վտանգի չափը գնահատել, նախքան աղետի վայրում այլ ծառայությունների աշխատանքի սկսելը, հաղորդում է բելգիական Le Soir պարբերականը:


Շրջակայքի մանկապարտեզները, դպրոցները, ինչպես նաև մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են:


Հաղորդվում է, որ արտակարգ իրավիճակը առաջացել է այն պատճառով, որ նույն ուղղությամբ ընթացող մեկ այլ բեռնատար գնացք հասել է քիմիական նյութերը տեղափոխողին, որը նվազագույն արագությամբ էր գնում, և բախում է տեղի ունեցել:


Ականատեսները հաղորդում են, որ անմիջապես վթարից հետո գնացքից դարչնագույն ամպ է վեր խոյացել, և շրջակայքում քիմիական հոտ է տարածվել:


Քաղաքի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Հնարավոր է նաև ողջ բնակչության տարհանում իրականացվի, եթե փորձագետները, որոնք ուսումնասիրում են դեպքի վայրը, փոստեն որ շրջված վագոնից իսկապես քիմիական նյութի արտահոսք է տեղի ունեցել: