Պերույում ավտոբուսը անդունդն է ընկել, 19 մարդ զոհվել է

22:54 • 11.05.12

Մարդատար ավտոբուսը անդունդն է գլորվել Պերույի Չաչապոյաս նահանգում: Նախնական տեղեկություններով զոհվել է 19 մարդ, ևս 7-ը վնասվածքներ են ստավել, այսօր հաղորդում է տեղի Canal 9 Andina de Television հեռուստաալիքը:


Ավտոբուսը ուշ երեկոյան մեկնել է Չաչապոյասի վարչական կենտրոնից և պետք է առավոտյան ժամաներ Ռոդրիգես դե Մենդոս քաղաք: Սակայն ժամանումից 10 րոպե առաջ մեքենան գլորվել է 150 մետր խորությամբ անդունդը: Ավտոբուսում 30 ուղևոր է եղել:


Առկա տեղեկությունների համաձայն, պատահարի մեղավորը բեռնատար ավտոմեքենայի վարորդն էր, որը դուրս էր եկել երթևեկության հանդիպակաց ուղեգիծ, իսկ ավտոբուսի վարորդը փորձելով խուսափել բեռնատարի հետ բախումից կորցրել է կառավարումը և մայրուղուց դուրս գալով՝ անդունդն է գլորվել: