Աֆղանստանում ջրհեղեղից առնվազն 27 մարդ է զոհվել

11:30 • 11.05.12

Աֆղանստանի հյուսիսային հատվածում մոլեգնող ջրհեղեղների պատճառով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է Associated Press-ը:

 

Երկրի լեռնային Թակհար նահանգում վարարած գետի ջրերը ոչնչացրել են ամբարտակը և հեղեղել բնակելի գյուղերը:

 

Այս շաբաթվա ընթացքում սա թվով երկրորդ խոշոր ջրհեղեղն էր երկրի հյուսիսում: Մայիսի 6-ին մեկ այլ ուժեղ ջրհեղեղի հետևանքով 21 մարդ էր զոհվել: