Վերցնելով պատգամավորական մանդատները՝ քաղաքական ուժերը և de facto, և de jure ճանաչում են ընտրությունների արդյունքները. Աշոտյան
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այսօր անդրադառնալով ընտրությունների արդյունքները չճանաչող, սակայն խորհրդարան մտնող ուժերի գործելաոճին, Facebook –ի իր էջում գրառել է. «Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը և de facto, և de jure ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները»:
Իսկ մնացածը, ըստ Աշոտյանի « հռետորականություն է, և սեփական էլեկտորատին ստեղծված իրավիճակը «հրամցնելու» փորձ:









