Բաքվում բողոքել են Ահմադինեջադի «հայամետ քաղաքականության» դեմ
Ադրբեջանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել` ընդդեմ «Իրանի հայամետ դիրքորոշման»:
Ադրբեջանցի երիտասարդները բողոքել են Թեհրանի «հակաադրբեջանական» կեցվածքի, Հայաստանի հետ համագործակցելու, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրերի դեմ:
Ինպես տեղեկացնում է 1news.az-ը, հիմնականում երիտասարդներից բաղկացած խումբը հակահայկական պաստառներ է պարզել: Պաստառներ են եղել նաև Իրանի և Հայաստանի նախագահների նկարներով:
Ադրբեջանցի երիտասարդները նաև կոչ են արել «հանգիստ թողնել իրենց Եվրատեսիլը» և չխառնվել իրենց երկրի ներքին գործերին:
Իրանական կողմը բողոքի ակցիային որևէ կերպ չի արձագանքել:









