Բաթումիում մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ տնտեսական համաժողովը
Բաթումիում մայիսի 11-14-ը կանցկացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տնտեսական համաժողովը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, համաժողովը կբացի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն, ով, ի դեպ, Բաթումի կմեկնի Հայաստանից:
Տնտեսական համաժողովին կմասնակցի ավելի քան 200 պատվիրակ, ինչպես նաև 40 երկրի խորհրդարանական պատվիրակություններ:
Կքննարկվեն ներդրումային միջավայրին, կոռուպցիայի դեմ պայքարին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանն ու զբոսաշրջությանը նվիրված հարցեր:









