Հայտնաբերվել են կործանված Superjet-100-ի զոհերից 14-ի դիերը
Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայում մայիսի 9-ին կործանված ռուսական Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավի զոհերից 14-ի դիերը, այսօր հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային շտաբի ղեկավարությանը:
Օդանավում եղել է 48 մարդ` Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ինդոնեզիայի քաղաքացիներ, որոնցից ոչ ոք ողջ չի մնացել:
Այսօր վաղ առավոտյան ինդոնեզիական փրկարար խումբն ուղղաթիռով մեկնել էր աղետի վայր` Սալաք լեռ: Հիշեցնենք, որ օդանավը բախվել էր լեռան լանջին: Դիերը պետք է տեղափոխվեն ուղղաթիռներով:
Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության հարցով ազգային կոմիտեի տվյալներով` օդանավի կործանման հետաքննությունը կարող է տևել մեկ տարի:









